ՉԵԽԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ<br />


ՉԵԽԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

  • 20-12-2007 16:50:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում դեկտեմբերի 19-ին ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Ռենե Չեպակը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 36-ամյա Չեպակն աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի տեխնիկական բաժնում: Նրա հետ զոհվել է նաեւ Լեոս Բիլեկը, որը ժամանակին նույնպես աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Ռադիոկայանի ղեկավար Ջեֆ Գեդմինը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play