ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 17-12-2007 20:30:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Զինված անձինք Աֆղանստանի Հերաթ նահանգում առեւանգել են Գերմանիայի մի քաղաքացու, նրա կնոջն ու երեխային: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով գերմանական հեռուստաալիքները: Նրանց տվյալներով, 42-ամյա Հարալդ Կ.-ն 2003 թվականից ապրում է Աֆղանստանում եւ ատաղձագործական արհեստանոցի տեր է, որը համագործակցում է «Կանաչ սաղավարտներ» բարեգործական կազմակերպության հետ: Նա ամուսնացած է աֆղանուհու հետ եւ անգամ իսլամ է ընդունել` աֆղանական քաղաքացիություն ստանալու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play