ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ<br /> ՈՒՂՂՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆՆ
ՈՒՂՂՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ

  • 14-12-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ-ն) նախաձեռնությամբ անցկացվում է «5165» երիտասարդական մրցույթ, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում գործող երիտասարդական կազմակերպությունների այն ծրագրերը եւ նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ասոցիացիայի գրասենյակից, մրցույթի անվանումը` «5165», խորհրդանշում է Բիբլիական Արարատ լեռան բարձրությունը: Մրցույթին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպություններ եւ խմբեր, երիտասարդ լրագրողներ, ձեռներեցներ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ծրագրեր, որոնք իրականացվել են տարբեր` սոցիալական, տնտեսական, հասարակական, մշակութային, առողջապահական, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտներում 2007թ.-ի ընթացքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2008թ. հունվարի 10-ն է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play