ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ<br /> ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ<br />


ԵՐԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ ՍՈՄԱԼԻԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

  • 13-12-2007 16:20:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկու հզոր պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի առեւտրական կենտրոնում: Ոստիկանության տվյալներով, ինը մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել: Իշխանությունների ներկայացուցիչները ենթադրում են, որ պայթյունների ետեւում կանգնած են իսլամական ապստամբները, որոնք պայքար են մղում ընդդեմ անցումային կառավարության: Սոմալիի ազգային անվտանգության նախարարության տվյալներով, իսլամիստների ուժերը, որ ջախջախվել էին անցած տարեվերջին կառավարական զորքերի կողմից եթովպիական բանակի աջակցությամբ, ներկայումս ակտիվացրել են իրենց գործունեությունը եւ վերախմբավորվում են: Իշխանությունները տեղեկություններ ունեն, որ հակառակորդը նոր հարձակումներ է ծրագրում կառավարական եւ նրանց դաշնակից եթովպիական զորքերի դեմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play