ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ<br /> ԳԱՎԱԹ»-Ի 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ԳԱՎԱԹ»-Ի 16-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 12-12-2007 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվարի 19-27-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի` «Համագործակցության գավաթ»-ի, 16-րդ խաղարկությունը: Այն կազմակերպում եւ անցկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միությունը: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնի երկրի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը», որն ընդգրկվել է «Դ» խմբում: Նրա մրցակիցներն են Ուկրաինայի, Բելառուսի եւ Ուզբեկստանի չեմպիոններ Կիեւի «Դինամոն», Բորիսովի «Բատէն» եւ Տաշքենդի «Պախտակորը»: «Բանանց»-ի ֆուտբոլիստները դեկտեմբերի 10-ից սկսել են նախապատրաստությունը գավաթի խաղարկությանը: Մարզումներին առայժմ մասնակցում են տեղի ֆուտբոլիստները: Հունվարի 6-ից թիմին կմիանան նաեւ լեգեոներները եւ գլխավոր մարզիչ բուլղարացի Նիկոլայ Կոստովը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play