ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼԸ 30,6%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 2006 Թ.-Ի ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՎԱԼԸ 30,6%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 11-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվար-հոկտեմբերին կատարված 437 մլրդ 806,4 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 256,6 մլն ԱՄՆ դոլար) բյուջետային ծախսերից 79 մլրդ 769 մլն դրամի ծախսը կատարվել է պաշտպանության բնագավառում, ինչը 30,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Պաշտպանական ծախսերի հարաբերակցությունը ՀՀ ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարվա առաջին տասն ամիսների 3%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասել է 3,3%-ի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2007թ.-ի առաջին տասն ամիսներին հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ու արդարադատության ոլորտներում կատարված բյուջետային ծախսերը կազմել են 36 մլրդ 63,8 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 19,5%-ով: Դրանց հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարվա առաջին տասն ամիսների համեմատ չի փոփոխվել եւ կազմել է 1,5%: Կրթության եւ գիտության ոլորտում կատարված ծախսերը կազմել են 69 մլրդ 714,3 մլն դրամ (նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 22,7%), իսկ դրանց հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2,8%-ից հասել է 2,9%-ի: Սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության ոլորտներում ծախսվել է 51 մլրդ 74,9 մլն դրամ (աճը` 19,2%), որի հարաբերակցությունը ՀՆԱ-ի ծավալին մնացել է անփոփոխ եւ կազմել 2,1%, իսկ առողջապահության ոլորտում` 33 մլրդ 726,6 մլն դրամ (աճը` 24,3%), որի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2006թ.-ի հունվար-հոկտեմբերի 1,3%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է մինչեւ 1,4%: 2007թ.-ի հունվար-հոկտեմբերին տրանսպորտի, ճանապարհային տնտեսության եւ կապի ոլորտում ծախսվել են 32 մլրդ 655,6 մլն դրամի միջոցներ, որոնք նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 30,5%-ով: Այդ ծախսերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2006թ.-ի հունվար-հոկտեմբերի 1,2%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել է մինչեւ 1,4%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն