ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 2006 Թ.-Ի ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՒԱԼԸ 30,6%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ՅՈՒՆՈՒԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ 2006 Թ.-Ի ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԾԱՒԱԼԸ 30,6%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 11-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի յունուար-հոկտեմբերին կատարուված 437 մլրդ 806,4 մլն դրամ (աւելի քան 1 մլրդ 256,6 մլն ԱՄՆ դոլար) բիւջէտային ծախսերից 79 մլրդ 769 մլն դրամի ծախսը կատարուել է պաշտպանութեան բնագաւառում, ինչը 30,6%-ով գերազանցում է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Պաշտպանական ծախսերի յարաբերակցութիւնը ՀՀ ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարուայ առաջին տասն ամիսների 3%-ից այս տարուայ նոյն ժամանակահատուածում հասել է 3,3%-ի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի առաջին տասն ամիսներին հասարակական կարգի պահպանութեան, ազգային անվտանգութեան ու արդարադատութեան ոլորտներում կատարուված բիւջէտային ծախսերը կազմել են 36 մլրդ 63,8 մլն դրամ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը գերազանցում է 19,5%-ով: Դրանց յարաբերակցութիւնը ՀՆԱ-ի նկատմամբ նախորդ տարուայ առաջին տասն ամիսների համեմատ չի փոփոխուել եւ կազմել է 1,5%: Կրթութեան եւ գիտութեան ոլորտում կատարուված ծախսերը կազմել են 69 մլրդ 714,3 մլն դրամ (նախորդ տարուայ յունուար-հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 22,7%), իսկ դրանց յարաբերակցութիւնը ՀՆԱ-ի նկատմամբ 2,8%-ից հասել է 2,9%-ի: Սոցիալական ապահովագրութեան եւ սոցիալական ապահովութեան ոլորտներում ծախսուել է 51 մլրդ 74,9 մլն դրամ (աճը` 19,2%), որի յարաբերակցութիւնը ՀՆԱ-ի ծաւալին մնացել է անփոփոխ եւ կազմել 2,1%, իսկ առողջապահութեան ոլորտում` 33 մլրդ 726,6 մլն դրամ (աճը` 24,3%), որի յարաբերակցութիւնը ՀՆԱ-ին 2006թ.-ի յունուար-հոկտեմբերի 1,3%-ից այս տարուայ նոյն ժամանակահատուածում աճել է մինչեւ 1,4%: 2007թ.-ի յունուար-հոկտեմբերին տրանսպորտի, ճանապարհային տնտեսութեան եւ կապի ոլորտում ծախսուել են 32 մլրդ 655,6 մլն դրամի միջոցներ, որոնք նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ աճել են 30,5%-ով: Այդ ծախսերի եւ ՀՆԱ-ի յարաբերակցութիւնը 2006թ.-ի յունուար-հոկտեմբերի 1,2%-ից այս տարուայ նոյն ժամանակահատուածում նուազել է մինչեւ 1,4%:
  -   Տնտեսութիւն