«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ<br /> ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ 3 ՀՈԳԻ<br />


«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ
ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ 3 ՀՈԳԻ

  • 10-12-2007 22:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 28-ին «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ զինված միջադեպի գործով ձերբակալվել են երեք անձ, հանգամանքները ճշտվում են: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը դեկտեմբերի 10-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Ըստ պաշտոնական աղբյուրի, նոյեմբերի 30-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 1985թ. ծնված Հմայակ Հ.-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 28-ին «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ իրեն ամրակցված «Վիկինգ-ՄՌ-446» տիպի ատրճանակից կրակել է եւ դիմել փախուստի: Իսկ դեկտեմբերի 7-ին ոստիկանության բաժին է ներկայացել 1971թ. ծնված, նախկինում դատված Սարգիս Ղ.-ն եւ հայտնել, որ իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակից Մարտիրոսյանների ուղղությամբ կրակել է, ոտքերի մասում վնասվածքներ պատճառել եւ դիմել փախուստի: Նույն օրը ոստիկանության բաժին է ներկայացել նաեւ 1985թ. ծնված Արման Մ.-ն եւ ներկայացրել «Վալտեր» տիպի գազային ատրճանակ: Ատրճանակներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոտքերի մասում ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ սեփականատերեր Կառլեն եւ Հրանտ Մարտիրոսյանները: Պարզվել էր, որ ժամը 16-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ, դրամական պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոմն Արման եւ Համիկ ատրճանակներից կրակ են արձակել Մարտիրոսյանների ոտքերին եւ, դեպքի վայրում թողնելով «Մերսեդես-ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, դիմել փախուստի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play