ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳՆԵԼ 450 ՄԻԱՎՈՐ ԲՄՊ-3<br />


ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԳՆԵԼ 450 ՄԻԱՎՈՐ ԲՄՊ-3

  • 06-12-2007 18:20:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանը մտադիր է Ռուսաստանից 1,2 միլիարդ եվրոյով ձեռք բերել 450 միավոր ԲՄՊ-3: Այս որոշումն ընդունվել է արտաքին գործերի եւ պաշտպանության կառավարական խորհրդի նիստում Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի նախագահությամբ: «Առաջին անգամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկիրը ձեռք է բերում ռուսական ռազմական արդյունաբերության տեխնիկա եւ հանդերձանք, որն օգտագործելու են իր ցամաքային ուժերը»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական «Ալֆա» հեռուստաալիքը: Նշվում է նաեւ, որ համապատասխան համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կստորագրվի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում Հունաստանի վարչապետի այցի ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play