ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԸ` 3,1%-ՈՎ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է 4,2%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ` 3,1%-ՈՎ

  • 04-12-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ փողի բազան Հայաստանում կազմել է 346 մլրդ 862 մլն դրամ (մոտ 995,6 մլն ԱՄՆ դոլար) եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել 13 մլրդ 848 մլն դրամով կամ 4,2%-ով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը փոխանցված նախնական տվյալների, նույն օրվա դրությամբ փողի զանգվածը կազմել է 600 մլրդ 156 մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել 18 մլրդ 265 մլն դրամով կամ 3,1%-ով: Բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նույն օրվա դրությամբ կազմել է 162 մլրդ 302 մլն դրամ եւ նախորդ ամսվա նկատմամբ աճել 1 մլրդ 735 մլն դրամով կամ 1,1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի 31-ի ցուցանիշի համեմատ աճել է 54 մլրդ 276 մլն դրամով կամ 50,2%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն