ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՈՏ 157 ՀԱԶԱՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՔԱՆ 8 ՀԱԶԱՐԸ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՄՈՏ 157 ՀԱԶԱՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ
ՔԱՆ 8 ՀԱԶԱՐԸ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ

  • 03-12-2007 19:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամների միջազգային օրվա` Դեկտեմբերի 3-ի, կապակցությամբ Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ-հանդիսություն: Ներկայումս Հայաստանում հաշվառված են 156 հազար 877 հաշմանդամներ, որոնցից 8660-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Իսկ 2006թ.-ի տվյալներով, հանրապետությունում ապրում էին 141 հազար 380 հաշմանդամներ, որոնցից շուրջ 8300-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունում: Հաշմանդամները կազմում են բնակչության ընդհանուր թվի մոտ 4%-ը, իսկ հաշմանդամ կանայք` հաշմանդամների ընդհանուր թվի շուրջ 40%-ը: Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի է 55%-ը, որից, սակայն, զբաղված է ընդամենը 8%-ը: Միջնակարգ կրթություն ունեն հաշմանդամների 44%-ը, իսկ բարձրագույն` 14%-ը: Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական սպասարկումն ու խնամքը իրականացվում են տնային եւ ստացիոնար պայմաններում: Տնային պայմաններում սոցիալական սպասարկումն իրականացնում է Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը: Հաշմանդամները օգտվում են ՀՀ օրեսնդրությամբ սահմանված արտոնություններից, այդ թվում բոլոր հաշմանդամների բուժօգնությունը եւ բուժսպասարկումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50% զեղչով: Նշվեց նաեւ, որ հաշմանդամների համար պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաների ձեռք բերման եւ պրոթեզների վերանորոգման համար 2007թ.-ի պետբյուջեով հատկացվել է 813 մլն դրամ (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար): 2008թ.-ի պետբյուջեով այդ նպատակով կհատկացվի 867 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play