ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 03-12-2007 17:42:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԽԱՆՏԻ-ՄԱՆՍԻՅՍԿ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խանտի-Մանսիյսկ քաղաքում (ՌԴ) անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Այդ փուլում Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Անդրեյ Մալախովին (Ռուսաստան), իսկ Լեւոն Արոնյանը` Էռնեստո Ինարկիեւին (Ռուսաստան): Դեկտեմբերի 3-ին նշանակված են 4-րդ փուլի առաջին պարտիաները, որին կմասնակցեն 16 շախմատիստներ: Այս փուլում Լ.Արոնյանը մրցակիցը Դմիտրի Յակովենկոն է (Ռուսաստան), իսկ Վ.Հակոբյանինը` Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):
Նոյյան տապան  -   Սպորտ