ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 0,775 ՀԱՄԱԹՎՈՎ ԱՇԽԱՐՀԻ 177<br /> ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 83-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 0,775 ՀԱՄԱԹՎՈՎ ԱՇԽԱՐՀԻ 177
ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 83-ՐԴ ՏԵՂԸ

  • 28-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին Հայաստանը մարդկային զարգացման 0,775 համաթվով աշխարհի 177 երկրների շարքում զբաղեցնում է 83-րդ տեղը: Այս մասին նոյեմբերի 28-ի ասուլիսում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, նշելով, որ 1990 թ. սկսած ամեն տարի Մարդկային զարգացման զեկույցը հրապարակում է մարդկային զարգացման համաթիվ (ՄԶՀ), որը մշակված է յուրաքանչյուր երկրում մարդկային զարգացման միջին մակարդակի երկարաժամկետ առաջընթացի գնահատման համար` հիմնական երեք տարրերով. ապրել երկար եւ առողջ կյանքով (չափվում է կյանքի սպասվող տեւողությամբ), լինել կրթված (չափվում է չափահասների կրթության տարբեր համակարգերում ներգրավվածության աստիճանով) եւ ունենալ արժանապատիվ կենսամակարդակ (չափվում է գնողունակության համաթվով ճշգրտված եկամտի ցուցանիշով): Նշենք, որ այդ սանդղակով առաջին տեղում է Իսլանդիան, որն ունի մարդկային զարգացման 0,968 համաթիվ, իսկ վերջին` 177 տեղը զբաղեցնում է Սիեռա Լեոնեն, որն ունի 0,336 համաթիվ: ՄԶՀ-Ի վարկանիշով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ տարածաշրջանի երկրներից Հայաստանին առավել մոտիկ են Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը, համապատասխանաբար, 76, 96 եւ 98 վարկանիշերով: Իրանը եւ Թուրքիան իրենց վարկանիշերով զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ եւ 84-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play