77 ՈՍՏԻԿԱՆ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ՓԱՐԻԶԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ<br />


77 ՈՍՏԻԿԱՆ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ՓԱՐԻԶԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ

  • 27-11-2007 15:40:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ֆրանսիական ոստիկանության 77 աշխատակիցներ Փարիզի արվարձանում երիտասարդների խմբերի հետ հերթական բախումների ընթացքում: Մոլեգնող ցուցարարները ոստիկանների դեմ զենք են կիրառել, կարգի ութ պահապաններ հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Այսպիսով, Ֆրանսիայի մայրաքաղաքի հարեւանությամբ վերջին երկու օրերին փողոցային բախումների ժամանակ տուժած աշխատակիցների թիվը հասել է 90 մարդու: Դիմակայության ասպարեզ է կրկին դարձել Փարիզից 20 կմ դեպի հյուսիս գտնվող Վիլիե-լե-Բել քաղաքը: Անկարգությունների մասնակիցները` մոտ 100 մարդ, հարձակվել են նաեւ հեռուստատեսային նկարահանող խմբերի վրա, հափշտակել երկու հեռուստախցիկ: Դաժանաբար ծեծվել է «Ֆրանս-Թրուա» հեռուստաընկերության թղթակիցը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play