ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • 26-11-2007 19:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրիտանիացի խորհրդարանականները Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են անում քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Նոյեմբերի 25-ին հրապարակված Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի զեկույցում կարծիք է արտահայտվում, որ բրիտանա-ռուսական կապերի բնույթի վրա բացասական ազդեցություն են գործում նաեւ Վաշինգտոնի հետ Լոնդոնի չափազանց սերտ հարաբերությունները: Ռուսաստանը, պնդում են փաստաթղթի հեղինակները, համարում է, որ Միացյալ Թագավորությունը չափազանց սերտ գործընկերական հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ եւ ամեն դեպքում «թերահավատորեն է վերաբերվում ԱՄՆ-ի վրա որեւէ ազդեցություն գործելու Մեծ Բրիտանիայի հնարավորություններին»: Հանձնաժողովի խոստովանությամբ, բրիտանա-ռուսական հարաբերություններում նյարդայնացնող է «Լիտվինենկոյի գործը»: Համայնքների պալատի պատգամավորները կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը նոր բանակցություններ վարել ռուսական կողմի հետ այդ գործով կասկածվողներին հանձնելու հարցի առնչությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play