ՊԱԿԻՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄՈՒՇԱՐԱՖԻ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄՈՒՇԱՐԱՖԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

  • 26-11-2007 18:55:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ընտրական հանձնաժողովը հաստատել է երկրորդ ժամկետի համար երկրի նախագահի պաշտոնում Փերվեզ Մուշարաֆի ընտրվելը հոկտեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Մուշարաֆը կարող է երկրորդ ժամկետի համար պաշտոնը ստանձնել նոյեմբերի 29-ին, հաղորդել է տեղական հեռուստաալիքը` վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ: Դրանից մեկ օր առաջ նա վայր կդնի զինված ուժերի գլխավոր հրամանատարի իր լիազորությունները: Նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հետաձգման պատճառը եղել են ընդդիմության բողոքները, որ փորձում էր վիճարկել դրանք: Վերջինիս կարծիքով, Մուշարաֆի մասնակցությունը նախագահի ընտրություններին չէր համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ նա նախապես հրաժարական չէր տվել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից: Ընտրությունների արդյունքների շուրջ դիմակայությունը պատճառ դարձավ, որ Մուշարաֆը Պակիստանում արտակարգ դրություն հայտարարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play