ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ԱՇԽԱՐՀԻ 2010Թ. ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 26-11-2007 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի 2010թ. գավաթի խաղարկության որակավորման փուլի խմբային մրցաշարի վիճակահանությունը: Զամբյուղները կազմելու համար ՖԻՖԱ-ն առաջնորդվել էր ազգային հավաքականների դասակարգման նոր ցուցակով: 5-րդ խմբում ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականը: Նրա մրցակիցներն են Էստոնիայի, Բոսնիա Հեցեգովինայի, Բելգիայի, Թուրքիայի եւ Իսպանիայի թիմերը: ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրները բաժանվեցին 9 խմբի: Խմբային մրցաշարի հաղթողները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Իսկ 2-րդ տեղ գրաված 9 թիմերից 8-ը կբաժանվեն 4 զույգի եւ օլիմպիական մրցակարգով կխաղարկեն մնացած 4 ուղեգրերը: Հայաստանի հավաքականը առաջին անգամ է մրցելու Թուքիայի եւ Բոսնիա Հեցեգովինայի ֆուտբոլիստների հետ: Նոյեմբերի 23-ին հրապարակված ՖԻՖԱ-ի նոր դասակարգման ցուցակում Հայաստանի հավաքականը 82-րդ տեղից իջել է եւ հանգրվանել է 90-րդ տեղում: Առաջատար եռյակը կազմում են Արգենտինայի, Իտալիայի եւ Բրազիլիայի ընտրանիները:
Նոյյան տապան  -   Սպորտ