ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԻ<br />


ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ
ՄՐՑԱՆԱԿԻ

  • 22-11-2007 19:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բազելում գտնվող Այլընտրանքային էներգիայի հետազոտությունների միջազգային կենտրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ գիտական կենտրոնի, ռուսական պետության ղեկավարը անկասկած արժանի է միջազգային ամենահեղինակավոր պարգեւին` նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիայի ստեղծման իր նախաձեռնության համար: «Նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը այլընտրանքային էներգիայի արդյունավետ ձեւ գտնելու շատ հեռատես ծրագիր է: Նրա ջանքերը նավթի արդյունավետ փոխարինիչ գտնելու ուղղությամբ ծառայում են ողջ մարդկությանը եւ ավանդ են համընդհանուր խաղաղության կառուցման գործում»,- ասվում է միջազգային գիտական կենտրոնի կոմյունիկեում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play