ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ<br /> ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՄԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 22-11-2007 18:13:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 21-ին ՄԱԿ-ի Երրորդ կոմիտեի շրջանակում ընդունվել է բանաձեւ, որը դատապարտում է Բելոռուսիային մարդու իրավունքների խախտման համար: Փաստաթղթի օգտին քվեարկել են 68 պետություններ, դեմ` 32, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Փաստաթուղթը, որի համահեղինակ են 33 պետություններ, արտահայտում է «խոր անհանգստություն քաղաքական ընդդիմությանը եւ իրավապաշտպաններին լռել ստիպելու համար քրեական արդարադատության համակարգի շարունակվող օգտագործման առնչությամբ, այդ թվում կամայական ձերբակալության, պատշաճ ընթացակարգային նորմերի անտեսման եւ ընդդիմության առաջատար ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների նկատմամբ փակ դատավարությունների ձեւով»: Բանաձեւի նախագծում խոսվում է «դեմոկրատական գործընթացի հետագա էրոզիայի» մասին եւ հավաստվում, որ Բելոռուսիայի 2007 թվականի տեղական ընտրությունները անցել են ընդդիմությանն ահաբեկելու եւ անկախ ԶԼՄ-ներին ճնշելու մեթոդների օգտագործմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play