ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> 4 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ 3,5 ՄԻԱՎՈՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
4 ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ 3,5 ՄԻԱՎՈՐ

  • 22-11-2007 15:10:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՔԵՄԵՐ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Քեմեր քաղաքում նոյեմբերի 21-ին տեղի ունեցան շախմատի աշխարհի պատանեկան առաջնությն 4-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Ավետիք Գրիգորյանը (18 տարեկան) բաժանում է 1-9-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը (16 տարեկան) 3-8-րդ, Սամվել Տեր-Սահակյանը (14 տարեկան) 5-12-րդ եւ Տիգրան Հարությունյանը (10 տարեկան) 4-13-րդ տեղերը: Նրանք բոլորը 4 հնարավորից 3,5-ական միավոր են վաստակել: Նոյեմբերի 22-ին նախատեսված են 5-րդ եւ 6-րդ փուլերի հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play