ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-7-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԱՌԱՋԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-7-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-11-2004 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-7-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի թաեքվոնդոյի Հայաստանի առաջին բաց առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Վրաստանի եւ Իրանի ներկայացուցիչները, որոնք կմրցեն 8 քաշային կարգերում: Սկզբնապես նախատեսվում էր, որ մրցաշարն ավելի ներկայացուցչական կլինի, սակայն վերջին պահին Հնդկաստանի, Պակիստանի, Բուրկինա Ֆասոյի, Նիգերիայի եւ Քենիայի մարզիկները հրաժարվեցին մասնակցությունից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play