ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԱՐՁԱՆ 36-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՉԱՐՁԱՆ 36-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

  • 01-11-2004 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Մալյորկա կղզու Կալվիա քաղաքում անցկացված շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Վերջին` 14-րդ, մրցափուլում 3,5-0,5 հաշվով հաղթելով Վրաստանի թիմին, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 56 հնարավորից վաստակեց 36,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Ռուսաստանի հավաքականը: Սակայն վերջինս ավելի գերադասելի լրացուցիչ ցուցանիշներ ուներ եւ ճանաչվեց 2-րդը, իսկ Հայաստանի շախմատիստները գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալների: Սա նրանց արդեն 3-րդ նմանօրինակ հաջողությունն է. Հայաստանի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ 1992 եւ 2002թթ.-ին կայացած օլիմպիադաներում: Իսկ 36-րդ օլիմպիադայի չեմպիոն դարձավ Ուկրաինայի հավաքականը, որը 39,5 միավոր վաստակեց: Հայաստանի կանանց հավաքականը վերջին մրցափուլում 2-1 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին,վաստակեց 24,5 միաբվոր եւ բաժանեց 9-12-րդ տեղերը: Մրցաշարային գործակիցներով Հայաստանի շախմատիստները 11-րդն էին: Կանանց մրցապայքարում օլիմպիադայի չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը, որը 42 հնարավորից վաստակեց 31 միավոր: Արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ դարձան, համապատասխանաբար, ԱՄՆ-ի (28 միավոր) եւ Ռուսաստանի (27,5 միավոր) թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play