ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ 3-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԵՆ

  • 26-10-2004 21:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի 10-րդ մրցափուլում հիանալի հանդես եկան Հայաստանի հավաքականները: Տղամարդկանց թիմը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի շախմատիստներին: Իրենց հանդիպումները շահեցին Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: Վաստակելով 26,5 միավոր` Հայաստանի հավաքականն այժմ ընթանում է 3-րդ տեղում : Առջեւում միայն Ուկրաինայի (29 միավոր) եւ Ռուսաստանի (27) հավաքականներն են: Հայաստանի կանաց հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները, իսկ Սիրանույշ Անդրեասյանը պարտության մատնեց մրցակցուհուն: Հայաստանի շախմատիստուհիները 18,5 միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը: Կանանց մրցապայքարը գլխավորում են չինուհիները, որոնք 24,5 միավոր են վաստակել: Նրանց հաջորդում են Հունգարիայի (20 միավոր), ՌՄՀ-Ի , Վրաստանի եւ Հնդկաստանի (բոլորն էլ` 19,5 միավոր) շախմատիստուհիները: Հերթական` 11-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Շվեյցարիայի, իսկ կանայք` Ռուսաստանի թիմերի հետ: Համաշխարհային օլիմպիադայում ընդամենը կանցկացվի 14 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play