ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 25-10-2004 21:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ մրցափուլում որոշվեց երկրի չեմպիոնը: Դա Երեւանի «Փյունիկն» է, որը 6-1 հաշվով հաղթելով Աբովյանի «Կոտայքին»` վաստակեց 63 միավոր եւ անհասանելի դարձավ մյուս թիմերի համար: Սա փյունիկցիների արդեն 4-րդ անընդմեջ նմանօրինակ հաջողությունն է: Իսկ «Փյունիկն» ընդհանուր առմամբ Հայաստանի չեմպիոն է դառնում 7-րդ անգամ: 25-րդ մրցափուլի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Արարատ» (երեւանի)-«Կիլիկիա» (Երեւան)` 1-0, «Բանանց» (Երեւան)- «Միկա» (Աշտարակ)`1-1, «Շիրակ» (Գյումրի)-«Դինամո-Զենիթ» (Երեւան)` 1-1:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play