ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ

  • 13-10-2004 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին կանցկացվեն 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի մի շարք հանդիպումներ: Եվրոպական 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը ժամը 20:20-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Չեխիայի հավաքականի հետ: Հայաստանի թիմի ուսումնամարզումային հավաքին մասնակցել են Հայաստանի եւ արտերկրի ակումբներում հանդես եկող 23 ֆուտբոլիստներ, որոնցից Չեխիայի հետ խաղին կհայտագրվեն 18-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անհաջող է սկսել ընտրական մրցաշարը. թիմն իր անցկացրած բոլոր 3 խաղերում պարտություններ է կրել: Չեխիայի հավաքականն իր 2 հանդիպումներից մեկում պարտվել է, մյուսում` հաղթել: Այս անգամ նրա կազմում բացակայում են մի քանի առաջատար ֆուտբոլիստներ: Պավել Նեդվեդը ընդհանրապես հրաժարվել է հանդես գալ ազգային թիմում, Վլադիմիր Շմիցերը եւ Կարել Պոբորսկին վնասվածքներ ունեն, իսկ Միլան Բարոշը որակազրկված է: Այդուհանդերձ, Չեխիայի ընտրանին չափազանց ուժեղ մրցակից է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play