ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՍՏԵՓԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 08-10-2004 19:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում հոկտեմբերի 8-ին սկսվեց հանրահայտ ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությունը: Ազատ ոճի ըմբշամարտի ավանդական միջազգային մրցումներին այս անգամ մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ: Մրցագորգ դուրս կգան նաեւ Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների անդամները, որոնց համար այս մրցաշարը վարպետությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է: Խաղարկության հաղթողները հայտնի կդառնան հոկտեմբերի 9-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play