ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԱՌՋԵՎՈՒՄ<br /> ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ ԱՌՋԵՎՈՒՄ
ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է

  • 04-10-2004 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 23-րդ մրցափուլի 4 հանդիպումներից 3-ը: Երեւանյան երկու թիմերի` «Բանանցի» եւ «Դինամո-Զենիթի» խաղում 4-0 հաշվով հաղթեց «Բանանցը»: Հետաքրքիր է, որ բոլոր 4 գնդակներն էլ մրցակցի դարպասը խփեց երիտասարդ հարձակվող Սամվել Մելքոնյանը: Մյուս երկու խաղերում Երեւանի «Արարատը» 3-0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին», Աբովյանի «Կոտայքը» 2-0 հաշվով` Երեւանի «Կիլիկիային»: Մրցափուլի 4-րդ` «Փյունիկ» (Երեւան)-«Միկա» (Աշտարակ) հանդիպումը հետաձգվեց եւ կկայանա ավելի ուշ: Վերջին մի քանի մրցափուլերում մի շարք հանդիպումներ հետաձգվել են, այդ իսկ պատճառով թիմերը տարբեր թվով խաղեր են անցկացրել: Ամեն դեպքում, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է վստահորեն գլխավորել առաջնությունը: Թիմը 27 խաղից հետո 57 միավոր է վաստակել: Երկրորդ տեղում ընթացող «Միկան» նույնքան խաղից հետո ունի 42 միավոր: Առաջատարների եռյակը եզրափակում է «Բանանցը»` 22 խաղ, 37 միավոր: Առաջնության հերթական` 24-րդ մրցափուլի խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 17-18-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play