ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է<br /> ՏՎԵԼ<br />


ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է
ՏՎԵԼ

  • 28-09-2004 17:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի նորանշանակ տնօրեն Կարեն Գեւորգյանը սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը: Հիշեցնենք, նախկին տնօրեն Նորայր Մեհրաբյանի հրաժարականից հետո մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հրամանով Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի ամբիոնի վարիչ Կ.Գեւորգյանի նշանակումը պարարվեստի ուսումնարանի տնօրենի պաշտոնում միանշանակ բացասական ընկալվեց ուսումնարանի ողջ դասախոսական կազմի, ինչպես նաեւ մի շարք հայտնի արվեստագետների կողմից: Մ.Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ վարչապետը ընդունել է նաեւ ուսումնարանի ներկայացուցիչներին, որոնք տեղեկանալով Կ.Գեւորգյանի հրաժարականի մասին խոստացել են դադարեցնել դասադուլը եւ հաջորդ օրվանից վերսկսել պարապմունքները: Իսկ վարչապետը նշել է, որ նոր տնօրենի նշանակման հարցը կքննարկվի մշակույթի նախարարի Չինաստանից վերադառնալուց հետո:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play