ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄԵԿՆՈՒՄ Է ՄԱԿԵԴՈՆԻԱ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՄԵԿՆՈՒՄ Է ՄԱԿԵԴՈՆԻԱ

  • 24-09-2004 12:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Արտակ Մնացականյանի գլխավորությամբ սեպտեմբերի 24-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը կմեկնի Մակեդոնիա: Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում եւ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի Մակեդոնիայում, որտեղ էլ հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցի այդ խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ տան տերերի` Մակեդոնիայի, հավավաքականների հետ: Հայ ֆուտբոլիստներն առաջին հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 28-ին Ստրուգա քաղաքում Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 30-ին Օհրիդ քաղաքում ուժերը կչափեն Մակեդոնիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 2-ին կրկին Ստրուգայում հայ ֆուտբոլիստները կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, ողջ մրցաշարի ընթացքում հայ ֆուտբոլիստները եւ Ադրբեջանի հավաքականը հանգրվանելու են Մակեդոնիայի Ստրուգա առողջարանային քաղաքի նույն` «Դրիմ», հյուրանոցում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play