ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉՈՐՍ ՄԱՐԶԻԿՆԵՐ<br />


ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉՈՐՍ ՄԱՐԶԻԿՆԵՐ

  • 09-09-2004 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերից հետո սեպտեմբերի 17-ից 28-ը անցկացվող 11-րդ պարաօլիմպիական խաղերի մասնակից ՀՀ հավաքականի անդամներին սեպտեմբերին 9-ին ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Ողջունելով մարզիկներին, Ա.Վարդանյանը հաջողություն մաղթեց նրանց եւ հուշանվերներ հանձնեց: Ինչպես նշեց Հայաստանի ազգային պարաօլիմպիական կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանը այդ խաղերին մասնակցում է 1996թ.-ից սկսած: Այս մասնակցությունը թվով հինգերորդն է: Ըստ նրա, այս անգամ հայ մարզիկները կմասնակցեն չորս մարզաձեւերի մրցումներին` լող, նետաձգություն, թեթեւ ատլետիկա եւ ծանրամարտ: նշվեց նաեւ, որ խաղերին մասնակցելու համար պետբյուջեից հատկացվել է 10,5 մլն դրամ (մոտ 19 հազար ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play