ԿԱԶՈՆԻՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ<br /> ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԻ<br />


ԿԱԶՈՆԻՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՀԱՍՆԻ

  • 07-09-2004 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր 2-րդ հանդիպումը: Այդ օրը նա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: Հայաստանի թիմը, ֆրանսիացի մարզիչներ Բեռնար Կազոնիի եւ Բեռնար Պարդոյի գլխավորությամբ, այդ խաղին նախապատրաստվում է սեպտեմբերի 3-ից: Մարզահավաքին մասնակցում են Հայաստանում եւ արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ, որոնցից էլ ի վերջո ընտրություն կկատարվի: Խաղի նախորդ օրն անցկացված ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բ.Կազոնին նշեց, որ ֆուտբոլիստներն այժմ ավելի լավ մարզավիճակում են, քան Մակեդոնիայի հետ խաղի ժամանակ: Բնութագրելով Ֆինլանդիայի թիմին, Բ.Կազոնին նշեց, որ այն ուժեղ կոլեկտիվ է` համալրված ֆիզիկական լավ տվյալներով օժտված ֆուտբոլիստներով: Նույն օրը` սեպտեմբերի 8-ին, Երեւանի «Նաիրի» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խաղ կանցկացնի Ֆինլանդիայի երիտասարդականի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի 2 հավաքականներն էլ իրենց 1-ին խաղերում զիջել էին Մակեդոնիայի թիմերին: Ազգային հավաքականը պարտություն էր կրել 0-3 հաշվով, երիտասարդականը` 0-4 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play