ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶՔԱՐՇԱՎ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶՔԱՐՇԱՎ

  • 06-08-2004 18:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄՕԿ-ի անդամ բոլոր երկրներում օգոստոսի 8-ին նշվում է Միջազգային օլիմպիական օրը: Երեւանում այդ օրը կանցկացվի վազքարշավ, որը սկիզբ կառնի Մանկական երկաթգծի կայարանից եւ եզրագիծը կհատի Հրազդանի կիրճի ծածկած լողավազանի մոտ: Վազքարշավը կանցկացվի մի քանի տարիքային խմբերով: Բոլոր խմբերում մրցանակային տեղեր գրավածները կպարգեւատրվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մրցանակներով: Վազքարշավի բոլոր մասնակիցները կստանան Միջազգային օլիմպիական կոմիտեի հավաստագրեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play