ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ

  • 28-06-2004 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 68 տարեկան հասակում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Տիգրան Լեւոնյանը: 1946թ.-ին նրա ընտանիքը Բեյրութից ներգաղթել էր Հայաստան: 1962թ.-ից սկսած նա աշխատում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում` որպես մեներգիչ: Տիգրան Լեւոնյանի յուրահատուկ տենորի շնորհիվ այդ տարիներին ստեղծվում են հայ օպերային արվեստի լավագույն էջերը: 1991-99 թթ.-ին Տ.Լեւոնյանը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Տիգրան Լեւոնյանի ջանքերով 90-ականներին բեմադրվում են մի շարք ներկայացումներ` «Անուշ», «Արշակ 2-րդ», «Պողիկտոս», նա կանգնած է եղել նաեւ հայ կինոյի ակունքների մոտ. նկարահանվել է «Կարինե» երաժշտական ֆիլմում, բեմադրել է «Ալմաստ», «Արշակ 2-րդ» կինոնկարները:
Նոյյան տապան  -   Մշակույթ