ՄՏՈՅԿԻՑԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ <br />


ՄՏՈՅԿԻՑԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

  • 21-06-2004 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան նամակով դիմել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` տեղեկացնելով, որ պայմանագրային ժամկետի ավարտի կապակցությամբ եւ ընտանեկան հանգամանքներից ելնելով ինքը հրաժարական է տալիս: Միխայ Ստոյկիցան իր համար մեծ պատիվ է համարել ՀՖՖ նախագահի հետ աշխատելը եւ հույս է հայտնել հետագա համագործակցության: Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունել է Միխայ Ստոյկիցայի հրաժարականը` վերջինիս մաղթելով նոր հաջողություններ: ՀՖՖ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ բանակցություններ են վարվում մի շարք երկրների առաջատար մարզիչների հետ եւ առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականը կունենա նոր մարզիչ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play