ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՈՒԵՖԱ-Ի «ՀԵԹ-ՏՐԻԿ»<br /> ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ<br />


ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՈՒԵՖԱ-Ի «ՀԵԹ-ՏՐԻԿ»
ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

  • 15-06-2004 16:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով Հայաստանում վտնվում ՈՒԵՖԱ-ի «Հեթ տրիկ» ծրագրի հայաստանյան պատասխանատու եւ ղեկավար Բրունո Վոլֆիսբերգը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնյայի այցը տեսչական եւ խորհրդատվական բնույթ է կրում: Այցի ընթացքում ՀՖՖ-ի ղեկավարության հետ քննարկվելու են հայաստանյան մարզադաշտերի ներկայիս վիճակին, դրանց բարելավման միտումներին, Հայաստանում «Հեթ տրիկի» հետագա ընդլայնման հնարավորություններին եւ ֆուտբոլային ենթակառուցվածքների ապագային առընչվող հարցեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, հուլիսի 16-ին Հայաստան կժամանի նաեւ շվեյցարական այն ընկերությունը, որը պատասխանատու է Հայաստանում մինի դաշտերի ներկրման եւ տեղադրման աշխատանքների համար: Հունիսի 17-ին Բրունո Վոլֆիսբերգը եւ շվեյցարական ընկերության ներկայացուցիչները կմեկնեն Վրաստան, իսկ այնտեղից էլ` Ադրբեջան:
Նոյյան տապան  -   Սպորտ