ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ-ՍՏՈՒԴԻԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է<br /> ՍԻԲԻՈՒ-2004 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ<br />


ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ-ՍՏՈՒԴԻԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՍԻԲԻՈՒ-2004 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

  • 08-06-2004 20:20:00   | Ռումինիա  |  Մշակույթ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 31-ից հունիսի 6-ը Ռումինիայի Սիբիու քաղաքում կայացած Սիբիու-2004 միջազգային թատերական 11-րդ փառատոնին աշխարհի 66 երկրների թատերական եւ երաժշտական խմբերի հետ միասին Հայաստանից մասնակցել է Հենրիկ Մալյան թատրոն-ստուդիան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, փառատոնին թատրոնը ներկայացել է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա թատրոն-ստուդիայի հիմնադիր Հենրիկ Մալյանի կողմից բեմադրված «Հեքիաթներ» ներկայացմամբ: Փառատոնի միջոցառումների ընթացքում Հայկական թատերախումբը կազմակերպիչների հետ քննարկել է նաեւ մասնագիտական համագործակցության եւ նմանատիպ հետագա փառատոններին մասնակցության հեռանկարները: Փառատոնի օրերին Եվրոպական միության կողմից ընդունվել է որոշում Տրանսիլվանիայում գտնվող միջնադարյան Սիբիու քաղաքը «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք - 2007» ընտրելու մասին, ինչը համընկնում է Ռումինիայի ԵՄ ընդունվելու նախատեսված ժամկետին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play