2005Թ. ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ<br /> ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ <br />


2005Թ. ԵՎՐՈՊԱՅԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  • 02-06-2004 21:07:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 2-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մրցումների անցկացման պատասխանատու Միշել Դյուսոնին, որը մեր երկիր է ժամանել 2005թ. նախատեսված հունա-հռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունների անցկացման համար Երեւանի հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Համաձայն պաշտնական հաղորդագրության, պ. Դյուսոնը նշել է, որ արդեն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել պայմաններին, որոնք, ըստ նրա, համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին եւ համալիրը հարմար է այդպիսի առաջանություններ կազմակերպելու համար: Դյուսոնի համոզմամբ, երկրի ընտրության հարցը քննարկող իր գործընկերները եւս, ամենայն հավանականությամբ, նույն կարծիքին կլինեն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play