ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ<br /> «ՄԻԿԱՆ»<br />


ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ
«ՄԻԿԱՆ»

  • 24-05-2004 19:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 6-րդ մրցափուլում նախատեսված 4 հանդիպումներից անցկացվեցին 3-ը: Երեւանի «Փյունիկի» եւ «Բանանցի» խաղը չկայացավ, քանի որ «Փյունիկի» հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ ընդգրկված էին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, որը մասնակցում էր Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Աշտարակի «Միկան» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»: Մյուս 2 հանդիպումներում հաղթեցին հյուրընկալվող թիմերը: «Լեռնագործ-Արարատը» (Կապան) 2-0 հաշվով հաղթեց «Կոտայքին» (Աբովյան), իսկ «Դինամո-Զենիթը» (Երեւան) 3-2 հաշվով` «Կիլիկիային» (Երեւան): 6-րդ մրցափուլից հետո առջեւում են «Փյունիկը» (անցկացրել է 5 խաղ) եւ «Միկան», որոնք 13-ական միավոր են վաստակել: Նրանց հաջորդում են «Լեռնագործ-Արարատը»` 9, «Բանանցը» (5 խաղ)` 8, «Դինամո-Զենիթը»` 7, «Կիլիկիան»` 6, «Շիրակը»` 5, «Կոտայքը»` 1 միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play