ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԱՇՈՏ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԸ<br /> ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ ԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԻՑ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԱՇՈՏ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԸ
ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ ԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԻՑ

  • 21-05-2004 17:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում մեկօրյա հանգստից հետո վերսկսվեց պայքարը չեմպիոնի կոչման եւ աշխարհի հաջորդ առաջնության 12 ուղեգրերի համար: 5-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին: Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները, իսկ Արման Փաշիկյանը պարտություն կրեց: Հայաստանի շախմատիստներից այժմ առավել բարձր արդյունք ունեն Լ.Արոնյանն ու Ա.Անաստասյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր եւ ընդամենը կես միավորով են ետ մնում միանձնյա առաջատար Դավիթ Նավարայից (Չեխիա): Մյուս հայ շախմատիստների արդյունքներն այսպիսին են. Ա.Մինասյան` 3,5, Կ.Ասրյան, Գ.Սարգսյան, Տ.Լ.Պետրոսյան` 3-ական, Ա.Փաշիկյան` 2 միավոր: Առաջնության ավարտին մնացել է 8 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play