ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • 06-05-2004 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Կուտրո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի 36 մասնակիցներից 14-ը գրոսմայստերներ էին: Այդ իսկ պատճառով առավել եւս նշանակալից է Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանի հաջողությունը: 18 երկրների շախմատիստների մրցապայքարում երեւանցի գրոսմայստերը 9 հանդիպումներից 6-ում հաղթեց, 3-ում ոչ-ոքի խաղաց եւ 7,5 միավորով վստահորեն գրավեց 1-ին տեղը: 2-6-րդ տեղերը բաժանած 5 մասնակիցներ` Վլադիմիր Եպիշինը (Ռուսաստան), Իգոր Միլադինովիչը (Հունաստան), Կառլոս Գարսիան (Արգենտինա), Դրագիշա Բլագոեւիչը (Սերբիա-Չեռնոգորիա) եւ Վասիլիոս Կոտրոնիասը (Կիպրոս), հաղթողից ետ մնացին 1 միավորով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play