ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ 6-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ 6-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 22-04-2004 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի մարզիկները: Նրանցից առաջինը մրցահարթակ ելավ թիմի միակ ծանրորդուհին` Հռիփսիմե Խուրշուդյանը: Մրցելով 63 կգ քաշային կարգում` նա պոկում վարժությունում բարձրացրեց 90 կգ, հրում վարժությունում` 110 կգ եւ երկամարտում 200 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8 ծանրորդներ: Նրանցից 2-ը` 69 կգ քաշայիններ Արթուր Դանիելյանն ու Արմեն Ղազարյանը, մրցապայքարի մեջ կմտնեն ապրիլի 22-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play