ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ 6-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22-04-2004 19:50:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւում մեկնարկել է
ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ
Հայաստանի մարզիկները:
Նրանցից առաջինը մրցահարթակ ելավ թիմի միակ ծանրորդուհին`
Հռիփսիմե Խուրշուդյանը: Մրցելով 63 կգ քաշային կարգում` նա պոկում
վարժությունում բարձրացրեց 90 կգ, հրում վարժությունում` 110 կգ եւ
երկամարտում 200 կգ արդյունքով գրավեց 6-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 8
ծանրորդներ: Նրանցից 2-ը` 69 կգ քաշայիններ Արթուր Դանիելյանն ու
Արմեն Ղազարյանը, մրցապայքարի մեջ կմտնեն ապրիլի 22-ին: