Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից


Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից

  • 15-09-2011 13:39:20   |   |  Մամլո հաղորդագրություն

  Սեպտեմբերի 14-ին հրդեհներ են բռնկվել եւ խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես` Կոտայքի մարզի  Հրազդան քաղաքի «Միկրո» թաղամասում`2 հա, Քաղսի գյուղի մոտակայքում` 5 հա,  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մերձակայքում`10 հա, Նոր Գեղի գյուղում` 5000 քմ, Լոռու մարզի Հաղպատ գյուղում` 2 հա, Երեւան քաղաքի  «Դալմայի այգինե­րի»  տարածքում («Եվրոպա»  ռեստորանային համալիրի կողմից)` 2000 քմ, Էրեբունու խճու­ղում` ռուսական եկեղեցու մոտակայքում` 2 հա, Լոռու մարզի Արեւաշող գյուղում` 8 հա, Վանաձոր քաղաքում` 2000 քմ, Արագածոտնի մարզում` Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ-ի հարակից տարածքում` 2000 քմ, Աղձք գյուղում` 3000 քմ,  ՈՒջան գյու­ղում`15 հա,Գեղարքունիքի մարզի Շորժա-Դրախ­տիկ ավտոճանապարհի հարակից տարածքում`2 հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել եւ մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն