Երևանում կկայանա օգնության հավաք խելագարված զինվորի ծնողներին


Երևանում կկայանա օգնության հավաք խելագարված զինվորի ծնողներին

  • 15-09-2011 14:10:28   |   |  Մամլո հաղորդագրություն

  Սեպտեմբերի 17-ի, առավոտյան ժամը 9-ին երեւանցի մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում կազմակերպում են հավաք` ի օգնություն  Ասկերանի զորամասում խելագարված զինվոր Հովհաննես Վարդանյանի ծնողների: Հավաքի մասնակիցներին թռուցիկների տեսքով կբաժանվեն Հովհաննեսի ընտանիքին օգնելու նպատակով բացված հաշվեհամարի տվյալները:  Հավաքի մասնակիցները կկարողանան իրենց օգնությունը տրամադրել զինվորի հորը` Վարդան Վարդանյանին, որը կլինի այնտեղ:   Հովհաննես Վարդանյանի մասին տեսանյութը. http://www.youtube.com/watch?v=kltNRmTe2TI
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն