Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ռենկո» ընկերության կողմից կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ռենկո» ընկերության կողմից կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը

  • 15-09-2011 15:35:54   |   |  Սպորտ
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը: Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից: Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250 մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին: Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր եւ այլ միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play