ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ

  • 25-02-2004 16:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 80 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանը: 1950 թ. ավարտելով Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտիուտի դերասանական ֆակուլտետը, Իշխան Ղարիբյանն աշխատանքի է անցել Գաբրիել Սունդուկյանի անվան, այնուհետեւ` Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոններում: 1967 թ.-ից աշխատել է Երեւանի Դրամատիկական թատրոնում: Ավելի քան երեք տասնամյակների ընթացքում Իշխան Ղարիբյանը Դրամատիկականի բեմում կատարել է տպավորիչ, անմոռանալի դերեր, որոնք վերջին կեսդարյա հայ դերասանական արվեստի նվաճումներից են. պարոն Ֆրանկ («Աննա Ֆրանկի օրագիրը»), Արթին աղա («Սեր եւ ծիծաղ»), Չուբիկով («Գավառական դետեկտիվ»), Հարություն Հալաջյան («Քո վերջին հանգրվանը») եւ այլն: Զգալի է Իշխան Ղարիբյանի վաստակը նաեւ ռադիո եւ հեռուստատեսային թատրոններում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play