Ավստրալիայում խոշոր հրդեհ է առաջացել քիմիական գործարանում


Ավստրալիայում խոշոր հրդեհ է առաջացել քիմիական գործարանում

  • 16-09-2011 08:11:10   | Ավստրալիա  |  Հասարակություն
Ավստրալիական Կանբերայում վառվում է քիմիական գործարան, հայտնում է www.vesti.ru-ն: Ականատեսների խոսքերով, հրդեհի ժամանակ առնվազն 30 պայթյուն է տեղի ունեցել: Կրակը հանգցրել են մի քանի ժամ. այն հաջողվել է մարել միայն ուրբաթ առավոտյան: Գործարանի տարածքին հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել են, դպրոցներում դադարեցրել են դասերն եւ փակվել են ճանապարհները: Ըստ բժիշկների, քիմիկատների այրումից գոյացած դառը սեւ ծուխը վնասակար է առողջությանը: Բացի այդ, թունավոր նյութերը կարող են հայտնվել քաղաքի ջրային համակարգի մեջ: Ներկայումս հրշեջները պայքարում են կրակի դեմ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play