Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կկազմակերպվեն հին հայկական տարազների ցուցադրություններ


Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում կկազմակերպվեն հին հայկական տարազների ցուցադրություններ

  • 16-09-2011 13:46:13   | Հայաստան  |  Մշակույթ
 «Պոլսահայ համայնքի օրերը Հայաստանում ծրագրի» շրջանակներում սեպտեմբերի 16-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացավ Մխիթարյան Սանուց միության «Դալար» երգի եւ պարի խմբի մամուլի ասուլիսը: Ասուլիսին մասնակցում էին «Դալար» խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն, Սանուց միության անդամներ Դիանա Գամբարոսյանը, Պարթեւ Գարյանը, Ժանին Փափազյանը: Նրանք ներկայացրեցին Սանուս միության, «Դալար» եւ «Մարալ» երգի ու պարի խմբերի ստեղծման պատմությունը, 18-19-րդ դարերում հին հայկական տարազների վերականգնման եւ ներկայացման գաղափարն ու իրականացումը: Ցուցադրությունները նախատեսված են իրականացնել սեպտեմբերի 16-ին Գյումրիում, սեպտեմբերի 18-ին Երեւանում (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրնում) եւ սեպտեմբերի 19-ին Վանաձորում: Վանաձորի ցուցադրությունը կազմակերպում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը: ՀՀ Սփյուռքի նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ «Դալար» պարախումբն առաջին անգամն է Հայաստանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play