ՇՈՒՏՈՎ ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՎ<br />


ՇՈՒՏՈՎ ԿԱՐԵԼԻ ԿԼԻՆԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՎ

  • 18-02-2004 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային պատկերասրահը համարվում է լավագույններից մեկը հետխորհրդային տարածքում. այստեղ պահվում են 25 հազար ցուցանմուշներ: Ներկայումս պատկերասրահը փակ է այցելուների համար վերանորոգման աշխատանքների պատճառով: Սակայն նրա ցուցադրությանը այժմ կարելի է ծանոթանալ Ինտերնետով` www.gallery.am վեբ-կայքում: Կայքը ստեղծել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետների խումբը Հայաստանի Ազգային պատկերասրահի հետ համատեղ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Ինչպես փետրվարի 18-ին կայքի շնորհանդեսի ժամանակ ընդգծեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, կայքի ստեղծումը մեծ կարեւորություն ունեցող իրադարձություն է: «Դատարկ խոսակցություններ են, թե Հայաստանը փոքր երկիր է, որտեղ գիտությունն ու արվեստը պետք է համապատասխանեն իր չափերին: Բարձր տեխնոլոգիաների կիրառումը արվեստում ցույց է տալիս, որ մենք ունենք մշակույթի, գիտության, արվեստի եւ կրթության բարձր մակարդակ»,- հայտարարեց նա: Կայքում հնարավորություն կա ծանոթանալ ոչ միայն առանձին ցուցադրությունների, այլեւ ստեղծագործությունների կենսագրությանը, հեղինակների հետ, պատկերասրահի պատմությանը: Առայժմ կայքում ներկայացված են 657 ցուցանմուշներ` նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, կիրառական արվեստի գործեր: 50 քանդակներ ներկայացված են պտտվող պատկերով: Ինչպես նշեցին կայքի հեղինակները, այս համակարգը կարող է դինամիկ զարգանալ եւ համալրվել նոր տվյալներով: Նախատեսվում է, որ մոտ ապագայում կայքի այցելուն կկարողանա վիրտուալ ճամփորդություն կատարել Ազգային պատկերասրահի դահլիճներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play