ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրը նշվում է ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը


ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրը նշվում է ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը

  • 06-06-2011 16:50:50   | Հայաստան  |  Հասարակություն
Հունինսի 6-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողները ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ավելին իմացան ՄԱԿ-ում ռուսերեն լեզվի օգտագործման մասին: Միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան, «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ու «Երիտասարդ թարգմանիչների միավորում» ՀԿ-ի հետ համատեղ: Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն խոսեց ՄԱԿ-ում ռուսերենի օգտագործման, ռուսական ավանդույթների, մշակույթի եւ Հայաստանում ռուսերեն սովորելու հնարավորությունների մասին: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան ասաց. «Նշելով այս օրը` ՄԱԿ-ը իր գործընկերների հետ համատեղ խրախուսում է մշկութային բազմազանությունն ու ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների հավասար կարգավիճակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել ռուսերենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու եւ արդյունքում`ավելի շատ մարդ կիմանա ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ վերջինիս ներդրման մասին»: «Ռուսերենը ընդունվել է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկը կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այն աշխարհում ամենաշատ օգտագործվող լեզուներից մեկն է» - ասել է Կիյո Ակասական` Հաղորդակցության ու հանրային տեղեկատվության գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգողը: ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրվան նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Բելառուսի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության դեսպանները եւ «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ինչպես նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: ՄԱԿ-ում Ռուսերեն լեզվի օրը նշվում է հունիսի 6-ին` ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Ուսանողները կարդացին ռուս մեծ բանաստեղծի բանաստեղծությունները, ցուցադրեցին ՄԱԿ-ում ռուսերենի պատմության եւ կիրառման մասին էլեկտրոնային ներկայացումներ, կատարեցին ռուսական ազգային պարեր: 2010թ. ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարեց «Լեզուների օրերը ՄԱԿ-ում» նոր նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է նշել բազմալեզվությունը եւ մշակութային բազմազանությունը: ՄԱԿ ՀՏՎ-ի երեւանյան գրասենյակը 2011թ նշում է ՄԱԿ-ի պաշտոնական բոլոր լեզուների օրը: ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներն են արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play